Նոյեմբեր 13, 2024
exclusive
7738 դիտում

Օլիմպիական հավաքական. Միհրան Հարությունյան


Միհրան Հարությունյանը
Միհրան Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է. 25.03.1989թ. Էջմիածնում

Մարզաձեւ. հունահռոմեական ոճի ըմբշամարտ (66 կգ)

Մականուն. Մաեստրո

Ընտանիք. ամուսնացած է, ունի մեկ աղջիկ

Հոբբի. Շատ է սիրում մեքենան արագ վարել

Անձնական մարզիչներ. Սամվել Գեւորգյան, Արամ Սարգսյան եւ Ռուբեն Թաթուլյան

Սպորտային կարիերայի սկիզբը. 2001 թվական

Անմենակարեւոր սպորտային նվաճումը. Բաքվում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալը

Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2014-ին ու Հունաստանում դարձել միջազգային մրցաշարի հաղթող

Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Քույրն ու եղբայրը. «Ինձ մոտիվացնում է այն, որ կարող եմ ուրախություն բերել իմ ազգին, ինչ-որ լավ բան անել նրա համար»: 

Ելույթից առաջ. Աղոթում է

Հերոսները. Ֆրունզիկ Մկրտչյան. արտիստ, որն իր ողջ էներգիան տալիս էր ու հրաշալի էր խաղում: Հպարտանում ու հիանում է նաեւ Շարլ Ազնավուրով, որն ուժեղ ու համեստ անձնավորություն է, շատ է օգնում Հայաստանին:

Ինչպես կուզի հիշվել կարիերան ավարտելուց հետո.
Եթե հաջողվեց, որպես Օլիմպիական չեմպիոն. «Չնայած, վստահ չեմ, որ բոլոր չեմպիոնները լավ մարդիկ են, դրա համար էլ կուզեմ, որ հիշվեմ որպես իսկական ուժեղ տղամարդ ու բարի անձնավորություն»:

Մինչեւ 2012 թվականը Միհրանը Հարությունյանը ներկայացրել է Ռուսաստանը: 2013-ին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Տարբեր միջազգային մրցաշարերի մեդալակիր է:

2015-ին Բաքվում կայացած Եվրոպական խաղերում զբաղեցրել է 2-րդ տեղը:

2015-ին Աշխարհի վարկանշային առաջնությունում նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայաստանի Լավագույն մարզիկների տասնյակում զբաղեցրել է 2-րդ տեղը:

Այդ նույն տարում էլ պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:


Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին