Նոյեմբեր 15, 2024
exclusive
12549 դիտում

Նազիկ Ավդալյան. Վերադարձա, որովհետեւ սպորտում դեռ անելիք ունեի


Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նազիկ Ավդալյանը
Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեկ անգամ չէ ապացուցել, որ ոչ միայն ուժեղ մարզուհի է, այլեւ ուժեղ մարդ ու հրաշալի հայ:

Ռիո-2016-ի շրջանակում Mediamax Sport-ն այս անգամ սիրով ներկայացնում է 69 կգ քաշային մեր ծանրորդուհուն:


- Նազիկ, գիտենք ինչպիսի դժվարությունների միջով ես անցել ու ստիպված երկար ժամանակ բացակայել սպորտից: Ինչպե՞ս կարողացար վերադառնալ:

- Ինձ միշտ պահել է սերն ու հավատը: Ավտովթարից հետո ես չէի կարողանում մարզվել ու կարոտում էի սպորտը: Այդ կարոտն ինձ որոշ ժամանակ անց կրկին տարավ մարզադահլիճ: Ես պարապում էի, բայց համոզված չէի, որ կարող եմ կրկին բարձր արդյունքներ ցույց տալ ու վերադառնալ նախկին մարզավիճակիս: Պարզապես պարապում էի, որովհետեւ չէի կարողանում առանց սպորտի:

- Այդ ընթացքում ի՞նչ հասկացար:

- Փորձում էի տարբեր աշխատանքներ անել, նույնիսկ որոշ ժամանակ մարզչական գործի անցա: Բայց ոչ մի ոլորտում չկարողացա կենտրոնանալ, որովհետեւ գիտեի՝ կիսատ թողած գործ ունեմ: Մտքերս միայն վերադարձի հետ էին կապված ու, ի վերջո, կրկին կարողացա միջազգային հարթակ դուրս գալ: Անչափ շատ եմ սիրում այս մարզաձեւը, դա հատկապես զգացի այն ժամանակ, երբ դուրս եկա սպորտից:

Նազիկ Ավդալյանը Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Շատ ծանր մարզաձեւով ես զբաղվում, բայց արդյո՞ք միայն ֆիզիկական ուժը բավարար է ծանրարդ լինելու համար:

- Ծանրամարտում ֆիզիկական տվյալները մեծ դեր չեն խաղում, այստեղ նույնչափ կարեւոր են տեխնիկան, մարզիկի տրամադրությունն ու հոգեբանությունը: Հակառակ դեպքում միայն ֆիզիկապես ուժեղները չեմպիոններ կդառնային: Մինչեւ հարթակ դուրս գալը դու մտովի բարձրացնում ես այդ քաշը, եթե պատրաստ եղար, ապա կհանես:

- Ո՞րն է եղել ամենակարեւոր խորհուրդը, որ քեզ տվել են:

- 2006 թվականին մտա դահլիճ ու մարզիչս ասաց. «Եթե անես այն, ինչ ասում եմ, չբացակայես ու ճիշտ աշխատես, ես զգում եմ, որ դու կկարողանաս դառնալ Աշխարհի չեմպիոն»: Այս խոսքերն իմ կյանքում շատ բան փոխեցին, ես սկսեցի պարապել անմնացորդ հավատով:

- Ինչպիսի՞ն պետք է լինի մարզիկ-մարզիչ հարաբերությունը: 

- Ամենակարեւորը՝ նրանց մեջ պետք է հավատ լինի: Մեր մարզչի հետ մենք շատ ընկերական ենք, կիսվում ենք մեզ հուզող հարցերով, նա հասկանում է մեր խնդիրները: Իսկ դահլիճում էլ վստահում ենք իրար, ճիշտ աշխատում ենք, դրա համար էլ արդյունքներ ենք ունենում:

- Ո՞վ է քո ամենամեծ երկրպագուն:

- Շատ մարդիկ կան, որ հանդիպում են փողոցում ու ասում, որ իմ ամենամեծ երկրպագուն են (ծիծաղում է): Բայց կառանձնացնեմ տղայիս, որ հեռուստացույցով տեսնում է մայրիկին, շատ է ոգեւորվում: Երբ ելույթն ավարտվում է ու ալիքը փոխում են, ասում է մի փոխեք, թող մայրիկն էլի գա: Մերոնք հետո համակարգչով դնում ու կրկին ցույց են տալիս: 

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո մարզական կայնքում ո՞րն է եղել բեկումնային փուլ:

- 2009-ի հունվարից սկսվեց իմ վնասվածքների շրջանը, չէի կարողանում լավ պարապել: Հետո ավտովթարի ենթարկվեցի, ինչից հետո դուրս մնացի սպորտից: 5 տարի հետո ես վերադարձա:

- Քո ամենասիրելի տոնը:

- Զատիկն եմ շատ սիրում:

- Օլիմպիական խաղերում ի՞նչ հայտնի մարզիկ կա, որին կցանկանայիր հանդիպել:

- Լողորդ Մայքլ Ֆելփսին: Նա հրաշալի մարզիկ է ու Օլիմպիական ռեկորդակիր:

- Ի՞նչ գիտես Բրազիլիայի մասին:

- Գիտեմ, որ Բրազիլիայի փողը ռեալն է, ֆուտբոլի հավաքականը հինգ անգամ դարձել է Աշխարհի չեմպիոն: Կառնավալային ուրախ երկիր է:

- Պորտուգալերեն ի՞նչ գիտես:

- Օբրիգադո, որը նշանակում է շնորհակալություն:
Նազիկ Ավդալյանը Նազիկ Ավդալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քանի՞ անգամ է Հարավային Ամերիկան Օլիմպիական խաղեր ընդունել:

- Չգիտեմ (Հարավային Ամերիկայում առաջին անգամն են կայանալու խաղերը- խմբ.):

- Եթե մասնակցեիր կարնավալի, ի՞նչ հանդերձանք կհագնեիր:

- Գույնզգույն շորեր կհագնեի երեւի: 

- Նազիկ, արի ավարտենք այս նախադասությունները: Մարզումների ժամանակ ամենաշատը կարոտում եմ…

- հին կիլոգրամներս, որոնք ժամանակին հեշտությամբ բարձրացնում էի:

- Ամեն մի հայ պարտավոր է…

- հայ մնալ:

- Օլիմպիական խաղերից հետո ես…

- կորոշեմ ինչ եմ անելու, նայած, թե ոնց կանցնեն:

Նազիկ Ավդալյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին