Օգոստոս 18, 2025
128 դիտում

«Կրասնոդար»-ի ու «Սաութհեմփթոն»-ի մարզիչները խոսել են Սպերցյանի տեղափոխությունից


Լուսանկարը` https://fckrasnodar.ru/


«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը խոսել է Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին։

«Գիտենք, որ նրանով հետաքրքրված են Անգլիայի ակումբներից։ Այս պահին նա այստեղ է, կենտրոնացած է ու առաջնորդում է թիմին ավագի թեւկապով»,- «Матч ТВ»-ին ասել է Մուսաեւը։

Ավելի վաղ Սպերցյանը նույն լրատվամիջոցին հայտնել էր, որ «Սաութհեմփթոն»-ն առաջարկություն է արել, սակայն վերջնական որոշում կկայացնեն «Կրասնոդար»-ի նախագահ Սերգեյ Գալիցկու հետ զրույցից հետո։

«Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը մամուլի ասուլիսի ժամանակ այս կապակցությամբ ասել է հետեւյալը․ «Իրավիճակը նույնն է, ինչ մեկ շաբաթ առաջ։ Ունենք խաղացողների մեծ ցուցակ, որի վրա ուշադրություն ենք դարձնում։ Էդուարդն այդ ցուցակում է եւ լավ ֆուտբոլիստ է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին