Օգոստոս 18, 2025
112 դիտում

«Ինտեր»-ը նախապատրաստական շրջանն ավարտել է հաղթանակով


Լուսանկարը` Inter


«Ինտեր»-ն ավարտել է նախապատրաստական շրջանն ու վերջին ընկերական խաղում հաղթանակ տոնել։

Կրիստիան Կիվուի սաները հանդիպել են «Օլիմպիակոս»-ին եւ առավելության հասել 2։0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը եղել է թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվել 2-րդ խաղակեսում։

«Ինտեր»-ի գլխավոր մարզիչն ամփոփել է ելույթներն ու նշել, որ զարգանալու դեռ շատ տեղեր ունեն։

«Ուրախ եմ հաղթանակի համար, հաջող անցավ ամեն բան, ծանր աշխատանք տարանք ավելի շատ աճելու եւ նոր հմտություններ ավելացնելու համար։ Գոհ եմ խաղացողներից, ովքեր ողջ ուժերը ներդրեցին լավ նախապատրաստության համար, քանի որ մեր նպատակը մրցաշրջանի լավ մեկնարկն է։ Առաջիկա օրերին կվերականգնվենք՝ հաջորդ շաբաթ սկսվող առաջնության բացման խաղին լիովին պատրաստ լինելու համար»,- Կիվուի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի պաշտոնական կայքը։

 

«Ինտեր»-ն Իտալիայի առաջնությունում մեկնարկելու է օգոստոսի 25-ին, մրցակիցը «Տորինո»-ն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին