Օգոստոս 18, 2025
116 դիտում

2 տարի անց Խաչանովը կրկին ATP աղյուսակի լավագույն տասնյակում է


Լուսանկարը` National Bank Open


Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է նոր վարկանշային աղյուսակը։

Կարեն Խաչանովը 26 ամիս անց կրկին կարողացել է հայտնվել լավագույն տասնյակում։ Նա առաջադիմել է 3 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը։

Ավելի վաղ նա ATP-ի պաշտոնական կայքին հարցազրույց էր տվել ու ասել, որ ցանկանում է տեղ գտնել լավագույնների ցանկում։ 


«Ամենաշատն այս պահին ձգտում եմ նորից վերադառնալ թոփ տասնյակ, որտեղ հայտնվել էի 2 տարի առաջ: Կարծում եմ մոտիվացված եմ ու նպատակիս հասնելու վճռականությամբ լի»,-ասել էր թենիսիստը:
 
Ցիցինատիի մրցաշարից վնասվածքի պատճառով դուրս գալուց հետո Խաչանովը վերականգնվում է ու պատրաստվում ԱՄՆ բաց առաջնությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին