Ծնվել է. 31.10.1986 թ. Գյումրիում
Մարզաձեւ. Ծանրամարտ (69 կգ)
Ընտանիք. Ամուսնացած է, ունի մեկ տղա
Հոբբի. Այս ծանրաբեռնված շրջանում միայն հանգստանալ է նախընտրում
Կրթություն. Գյումրու Մանկավարժական համալսարանի կինեզոլոգիայի ֆակուլտետ
Անձնական մարզիչ. Արտաշես Ներսիսյան
Նորամուտ. 2006 թվականին Սանտո Դոմինգոյում կայացած Աշխարհի առաջնություն
Կարիերայի սկիզբը. 2006-ի փետրվար
Մարզաձեւի ընտրությունը. «Ես ակրոբատիկայի էի հաճախում: Մեր աղջիկներից մեկը սկսեց ծանրամարտի գնալ, ես էլ որոշեցի միանալ նրան: Այդ օրը դարձավ ճակատագրական, ես սիրեցի ծանրամարտն ու սկսեցի մարզվել»:
Անմենակարեւոր սպորտային նվաճումը. 2016-ի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, երբ երկարատեւ դադարից հետո նա վերադարձավ մեծ սպորտ:
Ամենադժվար պահին օգնում են. Փորձում է ինքնուրույն հաղթահարել դժվարությունները, սակայն միշտ կողիքն կանգնած են ծնողները, մարզիչն ու ամուսինը. «Իսկ ընդհանրապես, երբ փոքրիկիս տեսնում եմ, ամեն դժվարության մասին մոռանում եմ»:
Ելույթից առաջ. Աղոթում է
Կարգախոսը. Անհնարին ոչինչ չկա
2007, 2009՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
2008, 2016՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
2009՝ Աշխարհի առաջնության չեմպիոն: Ավդալյանն անկախ Հայաստանի ծանրամարտի Աշխարհի առաջին չեմպիոնն է:
2009-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ:
Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: