Նոյեմբեր 23, 2024
exclusive
9224 դիտում

Հարություն Մերդինյան. Ժամանակն է 20 տարի անց կրկին ոսկե մեդալ նվաճել


Հարություն Մերդինյանը
Հարություն Մերդինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հարություն Մերդինյանն այն 3 մարմնամարզիկներից մեկն է, որն ամռանը հանդես է գալու Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Mediamax Sport-ը ծանոթացել է նրա հետ ու ներկայացնում է հարցազրույցը:

-31 տարեկանում քո առաջին Օլիմպիական խաղերին ես մասնակցելու, ի՞նչ զգացողություններ ունես:

-Ինձ սպորտում միշտ պահել է Օլիմպիական խաղերին մասնակցելու երազանքը: Ու երբ նախորդ տարի ինձ վերջապես հաջողվեց ուղեգիր նվաճել, անսահման ուրախ էի: Արդեն քիչ ժամանակ է մնացել խաղերի մեկնարկին, ու պատասխանատվությունն է շատ մեծացել: Լրջորեն պատրաստվել եմ ու Ռիոյում ցույց կտամ ընդունակություններս:

-Մարմնամարզությունը շատ գեղեցիկ մարզաձեւ է, բայց նաեւ դժվար: Ի՞նչն է այն յուրահատուկ դարձնում:

-Իսկապես, այն շատ դիտարժան է, աչքի համար հաճելի, սակայն երկրպագուները չեն էլ կարող պատկերացնել, թե որքան բարդ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե բոլորն էլ կարող են այդպիսի շարժումներ անել, սակայն շատ մեծ հմտություններ են պետք դրա համար:

-Հարություն, Օլիմպիադայում բարդեցված ծրագրով ես հանդես գալու: Հիմնականում ի՞նչ նորություններ կտեսնենք քո ելույթում:

-ԱԱ-ից հետո ծրագիրը բավական դժվարեցրել եմ: Այնտեղ ես 16.7  բարդությամբ եմ հանդես եկել, Օլիմպիադայում 17.2 կլինի: Նույն բազային վարժությունն եմ անելու, ինչ բրիտանացի մարզիկները:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Օլիմպիադայում 6 գործիքներից մեկի՝ նժույգթափերի վրա ես ելույթ ունենալու: Ինչո՞ւ է հենց այն քեզ մոտ լավ ստացվում:

- Փոքր տարիքից էլ շատ եմ սիրել այդ գործիքը, ավելի երկար եմ մարզվել, քան մյուսների վրա: Արդյունքներս էլ այդ վարժությունում ավելի լավն են եղել: Այլ գործիքների վրա մի քիչ լարվածությունը կամ ադրենալինը կարող են օգնել, նժույգթափերում հակառակն է: Եթե ձեռքերս մի փոքր լարվեն ու չկարողանամ արագ աշխատել, ամեն ինչ կձախողվի:

-Ի՞նչ է պետք լավ մարզիկ դառնալու համար:

-Առաջին հերթին պետք է պարտաճանաչ լինել, ուշադիր, կարգապահ ու մարզիչների խորհուրդները լսող: Շատ կարեւոր է նաեւ ընկերասեր ու կամեցող լինել, որպեսզի թիմում էլ քո հաջողություններով ուրախանան: Լավ մարդ լինելը պարտադիր է:

- Ո՞րն է Օլիմպիական խաղերի հետ կապված առաջին հիշողությունդ:

-1996 թվականի Օլիմպիական խաղերում Ալեքսեյ Նեմովի ելույթին եմ հետեւել: Շատ էի տպավորվել, որ միանգամից 6 մեդալ կարողացավ նվաճել, 2-ը՝ ոսկե: Իհարկե, հիշում եմ նաեւ Արմեն Նազարյանի չեմպիոնությունը: Արդեն 20 տարի է անցել, որ ոսկե մեդալ չունենք, ուրախ կլինեմ, որ Ռիոյում մեր հավաքականը կարողանա կրկնել այդ հաջողությունը, կարեւոր չէ, որ մարզաձեւում կլինի այն:

-Օլիմպիական չեմպիոններից ո՞ւմ հետ կցանկանաս հանդիպել:

-Մեր մարմնամարզության թիմն այն երջանիկներից է, որ ամեն օր արդեն իսկ Օլիմպիական եռակի չեմպիոնի է տեսնում՝ Ալբերտ Ազարյանին: Նա անմիջականորեն հետեւում է մեր մարզումներին, խորհուրդներ տալիս բոլորիս: Դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է:

-Հարություն, Ռիոյի ամենահայտնի վայրը:

-Հիսուսի արձանը: Երազանք է տեսնել այն ու լուսանկարվել այնտեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ո՞վ է հիմա Բրազիլիայի նախագահը:

-Չգիտեմ անունը, միայն հիշում եմ, որ կին է (ծիծաղում է):

-Վերջին լուսանկարը, որն արել ես քո հեռախոսով:

-Սանիկիս հետ եմ լուսանկարվել, փոքրիկ Դավիթի:

-Հայկական տոներից ո՞րն է քո ամենասիրելին:

-Զատիկն եմ շատ սիրում, երեւի նաեւ այն պատճառով, որ անվանս հետ է կապվում:

-Հայտնիներից ո՞ւմ կհրավիրեիր ընթրիքի:

-Մոնիկա Բելուչիին, մեծ հաճույքով կընթրեմ նրա հետ:

-Քո սիրած մուլտհերոսը: 

-«Թոմ ու Ջերիից» Ջերին է, իսկ եթե անկեղծ լինենք, ես այդ մուլտֆիլմի շանն եմ ամենաշատը սիրում (ծիծաղում է):

-Քո լավագույն որակը:

-Աշխատասիրությունն է:

-Ինչպիսի՞ հարցերի չես սիրում պատասխանել:

-Երբ կարիք է լինում ինձ նկարագրել, միշտ դժվարանում եմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ո՞վ է քո ամենամեծ երկրպագուն:

-Շատ երկրպագուներ ունեմ, բայց ամենաշատը մայրիկս է անհանգստանում ինձ համար: Նա մեծ լարվածությամբ է սպասում ելույթներիս: Եթե մրցանակային տեղ եմ զբաղեցնում, տնեցիները նախապես պատրաստվում են, որ հանկարծ մայրիկը ուշագնաց չլինի: Նա այնքան բարձր է գոռում ու երկրպագում, նույնիսկ հարեւաններն են արդեն սովորել դրան:

-Քո սիրած վայրը Երեւանում:

-Աբովյան փողոցն է, որովհետեւ հին Երեւանի շունչը մի քիչ զգացվում է: Հիմա ամբողջ քաղաքում նոր ու բարձրահարկ շենքեր են, իսկ հինն անհետանում է:

-Կա՞ որեւէ բառ, որ հաճախի ես  օգտագործում:

-Հա ջան:

-Ավարտիր նախադասությունները: Իմ առաջին Օլիմպիական խաղերից…

-ցանկանում եմ լավ հիշողություններ մնան:

-Պատվոհարթակին կանգնած…

-հասկանում ես, որ երկարատեւ ու տքնաջան մարզումներդ իզուր չեն անցել: 

-Կարծում եմ, որ պետք է ավելի շատ լինի…

-բարություն, խաղաղություն ու մարդասիրություն:

Մարմնամարզությունն ինձ համար…

-ապրելակերպ է:

Հարություն Մերդինյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին