Մայիս 03, 2024
849 դիտում

Կյանքը՝ լուսանկարներում․ Ֆրանց Բեկենբաուեր


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Shutterstock

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AFP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Bettmann Archive

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Shutterstock

Լուսանկարը` FC Bayern

Լուսանկարը` EPA


78 տարեկան հասակում երեկ կյանքին հրաժեշտ է տվել գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։


Սա 20-ամյա ֆուտբոլիստի հանդիպումն է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ավագ Հայնց Լովինի հետ 1965-66 մրցաշրջանում։

Լուսանկարը` Getty Images


1966-ին նա առաջին անգամ մասնակցել է Աշխարհի առաջնությանը եւ դաշտ դուրս եկել յուրաքանչյուր խաղում։ Եզրափակչում գերմանացիները զիջել են Անգլիայի ընտրանուն, իսկ լուսանկարում Բեկենբաուերը պայքարում է Բոբի Չարլթոնի դեմ։

Լուսանկարը` Getty Images


Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն են 1972-ին Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո։ Եզրափակչում նրանք 3։0 հաշվով հաղթել էին ԽՍՀՄ-ի թիմին։

Լուսանկարը` Shutterstock


Դրանից ընդամենը 2 տարի անց Ֆրանց Բեկենբաուերը գլխավերեւում պահեց նաեւ Աշխարհի գավաթը։

Լուսանկարը` Getty Images


Դրան հետեւել են տիտղոսների նվաճումն արդեն «Բավարիա»-ի կազմում։ Գերմանացին տիրանում է հնարավոր բոլոր գավաթներին։

Լուսանկարը` Getty Images


Լուսանկարն արվել է 1976-ին։ Փարիզում նրան հանձնվել էր Ոսկե գնդակը։ Բեկենբաուերը միակ պաշտպանն է, ով նման պատվի արժանացել է երկու անգամ (1-ինը եղել է 1972-ին)։

Լուսանկարը` AFP


1977-ին նա միանում է Նյու Յորքի «Կոսմոս»-ին, այնտեղ անցկացնում 3 տարի ու 105 հանդիպում։

Լուսանկարը` Getty Images


Եւս երկու մրցաշրջան ներկայացնում է «Համբուրգ»-ը։

Լուսանկարը` Getty Images


Երկու լեգենդի հանդիպումը 1983-ին։

Լուսանկարը` Bettmann Archive


1990-ին Բեկենբաուերի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը հռչակվել է Աշխարհի չեմպիոն։ Այդ ժամանակ նա երկրորդ մարդն էր, ով նման տիտղոսի արժանացել էր որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ (առաջինը բրազիլացի Մարիո Զագալոն է)։

Լուսանկարը` Getty Images


1998-ին արդեն Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն էր, նաեւ նրա ջանքերով 2006-ին Գերմանիան ընդունեց Աշխարհի առաջնությունը։

Լուսանկարը` Getty Images


«Բավարիա»-ի անփոխարինելի ու սիրելի Բեկենբաուերը։ Նրան ակումբում միշտ են մեծարել։

Լուսանկարը` Getty Images


Բեկենբաուերն արժանացել է ՈւԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակին։

Լուսանկարը` Shutterstock


75-ամյակի ժամանակ հարազատ «Բավարիա»-ում։

Լուսանկարը` FC Bayern


Իսկ երեկվանից Մյունխենի նրա հայրական տան առջեւ երկրպագուները հարգում են սիրելի ֆուտբոլիստի հիշատակը։

Լուսանկարը` EPA

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին