Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է դառնում:
Բազմաթիվ գոլեր ու հաղթանակներ, կարիերայի աննախադեպ առաջընթաց ու պայքար, աշխատասիրություն եւ նվիրվածություն սիրելի գործին:
Մխիթարյանի մասին միշտ շատ բան կա ասելու, սակայն այսօր ներկայացնելու ենք նրա կարիերայի ամենաստացված ու հաղթական խաղերից մեկը՝ 2017 թվականի մայիսին Սթոքհոլմում Եվրոպայի Լիգայի եզրափակիչը «Այաքսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ:
Մայիսի 24-ին «Friends Arena»-ն մեծ դիմակայության ականատես դարձավ: Ժոզե Մոուրինյոյի թիմը 2:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ: Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր ու լավ հանդիպում անցկացրեց:
Լուսանկարը` Reuters
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է Պոլ Պոգբան, իսկ կես ժամ անց արդեն փայլելու հերթը Մխիթարյանինն էր: Նա գեղեցիկ ու տպավորիչ գոլի հեղինակ դարձավ:
Լուսանկարը` Reuters
«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանային մնում էր հայացքով ուղեկցել դեպի դարպասը թռչող գնդակը:
Լուսանկարը` Reuters
Հաշիվը կրկնապատկելուց հետո մանչեսթերյան ակումբի գոլահարներ Պոգբան ու Մխիթարյանը միմյանց գրկում վայելում էին անկրկնելի պահերը:
Լուսանկարը` Reuters
«Իրականում այդ դիրքում չպետք է լինեի, բայց ես դեղին քարտ ունեի ու Անդեր Էրերան խորհուրդ տվեց մրցակցի տուգանային հրապարակում գործել: Արդյունքում էլ գոլի հեղինակ դարձա»,- գոլի մասին պատմել է կիսապաշտպանը:
Լուսանկարը` Reuters
Պատահական չէ, որ փայլուն հանդիպում անցկացրած Մխիթարյանը եզրափակչի լավագույն խաղացող ճանաչվեց, նրա օգտին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկել էին երկրպագուների 42 %-ը:
Լուսանկարը` Reuters
Իսկ ավելի ուշ կիսապաշտպանի խփած գնդակը «Մանչեսթեր Յունայթեդի» մայիս ամսվա լավագույն գոլ ճանաչվեց:
Լուսանկարը` Reuters
Մխիթարյանը բացառիկ ցուցանիշի հասավ ու առաջին հայը դարձավ, որը ոչ միայն մասնակցեց Եվրոպայի Լիգայի եզրափակչին, այլ նաեւ գոլի հեղինակ դարձավ:
Լուսանկարը` Reuters
Եվրոպայի Լիգայի 11 խաղերում Մխիթարյանն աչքի ընկավ 6 անգամ, ընդ որում՝ 4 գոլ գրանցեց անընդմեջ: Վերջին անգամ նման ցուցանիշ ակումբում ՈւԵՖԱ-ի գավաթի 1964-1965 խաղարկությունում էր գրանցվել:
Լուսանկարը` MU
«Այնքան երջանիկ եմ Եվրոպայի Լիգայում հաղթելու համար: Ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին»,- խոստովանել է Մխիթարյանը:
Նա մայիսի 24-ին հայկական դրոշով փաթաթված շրջում էր եվրոպական ամենամեծ խաղադաշտերից մեկում՝ Եվրոպայի Լիգայի գավաթն իր ձեռքերում ու երազանքն իրականացրած:
Լուսանկարը` Reuters
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: