Փետրվար 04, 2026
142 դիտում

«Կրասնոդար»-ը Ռուսաստանի ձմեռային գավաթում մեկնարկել է պարտությամբ


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ն Աբու Դաբիում պարտությամբ է մեկնարկել Ռուսաստանի ձմեռային գավաթում:

Թիմը հանդիպել է ԲԿՄԱ-ի հետ ու հիմնական ժամանակում 2:2 հաշիվը գրանցել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5:4 հաշվով ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները:

«Մենք շատ ծանր էինք գործում, խաղային կարգապահությանը հետեւելու հետ կապված հարցեր կան: Երկրորդ խաղակեսում տղաները մոտիվացված էին: Հեռացումը մեծ դեր խաղաց, բայց լավ է, որ կարողացանք հավասարեցնել հաշիվը»,- պարտությունից հետո ասել է «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը: 

Առաջին մրցափուլից հետո 3 միավորով առաջատարը «Զենիթ»-ն է, որը նվազագույն հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամո»-ին: Փետրվարի 6-ին «Կրասնոդար»-ը մրցելու է «Զենիթ»-ի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին