Փետրվար 04, 2026
73 դիտում

Ստյոպա Մկրտչյանն առաջին մարզումն է անցկացրել «Նյուրնբերգ»-ի կազմում


Լուսանկարը` FC Nürnberg

Լուսանկարը` FC Nürnberg

Լուսանկարը` FC Nürnberg


Երեկ Ստյոպա Մկրտչյանն առաջին մարզումն է անցկացրել «Նյուրնբերգ»-ի կազմում:

Միրոսլավ Քլոզեի թիմը պատրաստվում է արտագնա հանդիպման: Փետրվարի 7-ին թիմը մրցելու է «Պադերբորն»-ի հետ: Մարզիչն ակնկալում է թիմի նորեկներին տեսնել խաղի մեջ: 

«Նյուրնբերգ»-ը Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում 26 միավորով ընթանում է 9-րդ տեղում, առաջատարը 39 միավորով «Շալկե»-ն է:  

Գերմանկան ակումբ տեղափոխվելուց հետո Մկրտչյանն ասել էր. «Շատ ուրախ եմ, որ տեղափոխությունս կայացել է, սպասում եմ, թե երբ եմ բոլորի հետ ծանոթանալու եւ ակումբի երկրպագուների համար խաղալու»:

Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազ. Եվրո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին