Այսօր կեսգիշերին Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Ինտեր»-ը մրցելու է «Տորինո»-ի հետ։
Հանդիպումը կայանալու է Մոնցայի «U-Power» մարզադաշտում։ Հաղթող թիմը դուրս է գալու կիսաեզրափակիչ։
Նախկինում «Ինտեր»-ն ու «Տորինո»-ն հանդիպել են 13 անգամ, 12-ում հաղթանակ տոնել է «Ինտեր»-ը, մեկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։
Միլանյան ակումբը պատրաստվում է ոչ միայն այդ հանդիպմանը, այլ նաեւ մասնակցություն է ունենում փետրվարի 6-ին «Սան Սիրո»-ում մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Ակումբի փոխնախագահ Խավիեր Զանետին մասանկցել է կրակի փոխանցումավազքին, առաջիկայում այդ պատվին կարժանանա նաեւ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: