Դեկտեմբեր 22, 2024
exclusive
37770 դիտում

Աշխարհի մեդալակիրների 2019 թվականը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանն այս տարի Աշխարհի առաջնություններում երեք մարզաձեւում նվաճեց յոթ մեդալ:

Mediamax Sport-ի ֆոտոպատմությունում այս անգամ առաջարկում ենք վերհիշել այն մարզիկներին, ովքեր 2019-ին փայլեցին հենց ԱԱ-ում:

Սիմոն Մարտիրոսյանի համար տարին չափազանց հաջող ստացվեց: Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո նա երկրորդ տարին անընդմեջ դարձավ նաեւ Աշխարհի ոսկե մեդալակիր: Պատտայայում Մարտիրոսյանը նաեւ Աշխարհի ռեկորդակիր դարձավ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր թիմակցին չզիջեց նաեւ Հակոբ Մկրտչյանը: Մեր ծանրորդի համար մեծահասակների պայքարում ամենալավ դասավորված տարին էր: ԱԱ նա մեկնել էր Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով: Այստեղ եւս ապացուցեց իր բարձր կարգն ու բարձրացավ առաջին հորիզոնական:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վնասվածքից եւ երկար բացակայությունից հետո այս տարի գորգ վերադարձավ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Եվրոպական խաղերում հիանալի ելույթից ու ոսկե մեդալակիր դառնալուց հետո Ալեքսանյանը հանդես եկավ ԱԱ-ում: Ցավոք, ստացած կողի վնասվածքը խանգարեց նրան տիրանալ իր 4-րդ ոսկե մեդալին: Նա հրաժարվեց եզրափակչից ու դարձավ արծաթե մեդալակիր՝ նվաճելով նաեւ Օլիմպիական ուղեգիր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի առաջնությունում վնասվածքի պատճառով անհաջող մասնակցելը չխանգարեց Գոռ Մինասյանին արագ վերականգնվել ու ԱԱ մեկնել հերթական մեդալի հետեւից: Ծանրորդը գերազանցեց նախկինում գրանցած կիլոգրամները, օգտագործեց բոլոր մոտեցումներն ու արդյունքում դարձավ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Հովհաննես Բաչկովը ցանկացած մրցաշարից վերադառնում է մեդալով: Մեր բռնցքամարտիկն այս տարի եւս կարողացավ ուրախացնել երկրպագուներին: Եվրոպայի առաջնության ու Եվրոպական խաղերի ոսկե մեդալներից հետո նա հանդես եկավ ԱԱ-ում: Այստեղ Բաչկովը երկրորդ անգամ դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Լուսանկարը` Մեդիամաքս


22-ամյա Սլավիկ Գալստյանի համար եւս Աշխարհի առաջնությունը բրոնզե ստացվեց: Հունահռոմեական ոճի ըմբիշը մեծահասակների պայքարում առաջին անգամ դարձավ մեդալակիր: Գալստյանը փոխել է քաշային կարգն ու փորձելու է պայքարել նաեւ Օլիմպիական ուղեգրի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի առաջնությունում այս տարի իր առաջին մեդալը նվաճեց նաեւ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը: Գերծանր քաշային կարգում նա կանգնեց պատվոհարթակի երրորդ աստիճանին՝ կրկնելով ԵԱ-ի այս տարվա հաջողությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին