Տալլինում ավարտված Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարում Հայաստանի ազատ ոճի եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին տեղերը։
Ազատ ոճայիններից մրցաշարի հաղթողներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբիշներից 1-ին տեղն են զբաղեցրել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Արամայիս Հարությունյանը (130 կգ):
Բազմաթիվ ըմբիշներ էլ արծաթե ու բրոնզե մեդալակիրներ են դարձել:



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: