Իտալիայում ընթանում են 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Որոշ մարզաձեւերում արդեն հայտնի են մեդալակիրները, մյուսներում դեռ որակավորման փուլերն են, իսկ որոշների մեկնարկը դեռ նույնիսկ չի տրվել։
ՄՕԿ-ի գործընկեր գործակալություններից Getty Images-ը պատրաստել է օրվա ազդեցիկ լուսանկարները, որոնց մի մասն էլ ներկայացնում ենք մեր «Ֆոտոպատմություններում»։
Սահնակային սպորտում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոնաթան Գուստաֆոյի ելույթը Կորտինայում։
Լուսանկարը` Getty Images
Նորվեգիայի դահուկացատկորդ Հեյդի Դյուրե Թրոսեորդը մարզումների ժամանակ։ Մասնագետները մարզուհուց բարձր արդյունքներ են ակնկալում։
Լուսանկարը` Getty Images
Ճապոնացի Կիրա Կամուրան է սնոուբորդի մրցումներում Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո։
Լուսանկարը` Getty Images
Նրա համերկրացի Յուկա Սետոն դահուկացատկի մարզման ժամանակ՝ կենտրոնացած ու դեպի մեդալային պայքարի ակնկալիքով։
Լուսանկարը` Getty Images
Քըրլինգի մրցումներում պայքարում են Նորվեգիայի եւ Իտալիայի թիմերը։
Լուսանկարը` Getty Images
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլյա Մալինինն է՝ գեղասահքի տղամարդկանց կարճ ծրագրի ժամանակ։ Նա Օլիմպիական ոսկու ամենամեծ հավակնորդն է։
Լուսանկարը` Getty Images
Յումա Կագիյաման գեղասահքի կարճ ծրագրում կատարած թռիչքն այսպես է անմահացել լուսանկարում։
Լուսանկարը` Getty Images




















