Նոյեմբեր 22, 2024
exclusive
27622 դիտում

Ինչպես են հաղթում ուժեղները. Հակոբ Մկրտչյանի ոսկե առաջնությունը


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF


Պատտայայում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունն անչափ կարեւոր է մարզիկների համար, քանի որ մեդալներից բացի, նրանք պայքարում են նաեւ Օլիմպիական վարկանիշերի համար:

Հայաստանի հավաքականը մրցավայրում է բավական ուժեղ կազմով, որը հավակնում է ամենաբարձր տեղերի:

Եւ երեկ հաղթանակների մեկնարկը տվեց Հակոբ Մկրտչյանը: Եվրոպայի գործող չեմպիոնն այս առաջնությունում համարվում էր մեդալների համար պայքարող ամենաիրական հավակնորդներից մեկը: Հրում վարժությունում մեր ուժեղ մարզիկը առաջ անցավ մրցակիցներից ու դարձավ չեմպիոն:

Լուսանկարը` IWF


Հենց հրումում, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին, Հակոբը մոտեցավ 208 կգ ծանրաձողին, կռիվ տվեց մինչեւ վերջ ու ապացուցեց, որ երեկոյի ամենաուժեղ մարզիկն ինքն է:



Չեմպիոն հռչակվելուց հետո ուշադրության կենտրոնում հայ ծանրորդն էր, որն ընդունում էր շնորհավորանքներ թիմակիցներից, մարզիչներից ու մրցակիցներից: Իսկ հարթակ նա դուրս եկավ հատուկ ԱԱ-ի համար Թաիլանդ տարած Հայոց եռագույնով:



Մինչեւ 89 կգ քաշային կարգում անչափ լարված պայքար ընթացավ մինչեւ վերջին րոպեն: Մեդալների հավակնում էին բազմաթիվ ծանրորդներ: Պատահական չէ, որ հարթակին այսքան շատ մեդալակիրներ կան:

Լուսանկարը` IWF


Ահա եւ այն աննկարագրելի պահը, երբ մարզիկը կանգնում է պատվոհարթակին: Անսահման չարչարանքներ, մարզումներ, վնասվածքներ, ստացված ու չստացված մոտեցումներ: Այս ամենի միջով արժե անցնել Աշխարհի չեմպիոնությունը ճաշակելու համար:



Մեր մարզիկները կշարունակեն հաղթական զգացողություններ ունենալ Աշխարհի առաջնությունում: Մինչ ավարտը Հայաստանի հավաքականը դեռ 5 ծանրորդներ կներկայացնեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին