Հոկտեմբեր 13, 2024
exclusive
25431 դիտում

Օլիմպիական պայքարը, մեդալներն ու աննկարագրելի պահերը


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերը վաղուց անցյալում են: Հայաստանի հավաքականը Հարավային Ամերիկայում հիանալի հանդես եկավ ու վերադարձավ 1 ոսկե ու 3 արծաթե մեդալներով:

Mediamax Sport-ն իր ֆոտոպատմությունում այս անգամ հավաքել է խաղերի ամենատպավորիչ ու գեղեցիկ պահերը, որոնք լուսանկարել է Reuters-ը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկն ազդարարվեց օգոստոսի 5-ին հայտնի «Մարականա» մարզադաշտում: Հայաստանի հավաքականի դրոշակակիրը լողորդ Վահան Մխիթարյանն էր:

Լուսանկարը` Reuters


Օլիմպիական խաղերում աթլետիկայի ընտրանին մեծ կազմով էր ներկայացված: Նրանց թվում էր եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որը, ցավոք, եզրափակիչ դուրս գալ չկարողացավ:

Լուսանկարը` Reuters


Օլիմպիական խաղերում Հայաստանի բոլոր 4 մեդալն էլ ծանրամարտում եւ ըմբշամարտում եղան:

Լուսանկարը` Reuters


Սկսենք միակ ոսկուց, որը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Մինչեւ 98 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթեց կուբացի Դանիել Լուգոյին ու 20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկի բերեց:

Լուսանկարը` Reuters


«Հպարտ եմ եւ ուրախ, այսքան երկար դադարից հետո ոսկին ուղեւորվում է Հայաստան, ու հենց ես եմ տանում: Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են ու հիմա կանգնած են մեր սահմաններում»,- հաղթանակից հետո ասաց Ալեքսանյանը:

Լուսանկարը` Reuters


Մյուս ոսկե մեդալը պետք է նվաճեր կրկին ըմբիշ Միհրան Հարությունյանը, սակայն կողմնակալ մրցավարության պատճառով նա զրկվեց հաղթողի կոչումից ու բավարարվեց արծաթե մեդալով:

Լուսանկարը` Reuters


Մարզիկն անչափ հիասթափված էր, տխուր ու պատվոհարթակին չէր կարողանում զսպել արցունքները:

Լուսանկարը` Reuters


Օլիմպիական խաղերում հայերից առաջին մեդալը ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էր ապահովել: Երկամարտի 417 կգ-ով նա կանգնել էր պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

«Անչափ ուրախ եմ, աննկարագրելի են զգացողություններս: Ոսկե մեդալի էի հավակնում, սակայն այս անգամ չստացվեց: Ոչինչ, դեռ 19 տարեկան եմ ու կարող եմ ավելիին հասնել»,- ասել էր Մարտիրոսյանը:

Ու, իսկապես, հասավ ավելիին, նա արդեն Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Լուսանկարը` Reuters


Խաղերում հայերից վերջինը գերծանր քաշային ծանրորդները հանդես եկան, ու Գոռ Մինասյանն արծաթե մեդալակիր դարձավ 451 կգ արդյունքով:

Լուսանկարը` Reuters


Իր առաջին իսկ Օլիմպիական խաղերում ծանրորդը հիանալի դրսեւորեց իրեն ու անչափ ուրախ եւ հպարտ էր պատվոհարթակին:

Լուսանկարը` Reuters


Նույն քաշային կարգում ուժերը չափեց նաեւ Ռուբեն Ալեքսանյանը: Նա էլ երկամարտում 440 կգ բարձրացրեց ու գրավեց 4-րդ տեղը:

Լուսանկարը` Reuters

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին