Նոյեմբեր 24, 2024
exclusive
16592 դիտում

Պատգամավոր ու մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի հագեցած առօրյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատանքային շաբաթն Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ու պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ-ում է սկսել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական թիմի հետ Մինսկում հավաքից հետո նա շտապել է պատգամավորական պարտականություններին ու ներկա եղել նիստերին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատ հետաքրքիր աշխատանք է, բայց նաեւ չափազանց ծանրաբեռնված, հատկապես նիստերի օրերն են հագեցած: Նիստերից չեմ ցանկանում բացակայել»,- խոստովանել է Ջուլֆալակյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գործող մարզիկ ու պատգամավոր լինելու հանգամանքը բացառիկ է: Իր գործունեությամբ ըմբիշը ցանկանում է ապացուցել, որ պրոֆեսիոնալ մարզիկը կարող է միաժամանակ մի քանի կարեւոր գործով զբաղվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես ԱԺ պատգամավոր մի քանի կարեւոր ծրագրեր է ցանկանում կյանքի կոչել՝ սպորտային տուրիզմին ու սպորտային բժշկությանը մեծ ուշադրություն դարձնել, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություն իրականացնել, մարզիկների գործունեությունը որպես աշխատանքային ստաժ գրանցել:

Լուսանկարը` Մեդիամաքս



Սակայն ապրիլի սկիզբը սպորտային առումով է հագեցած լինելու Ջուլֆալակյանի համար: Այս օրերին նա Օլիմպավանում Հայաստանի հունահռոմեական ընտրանու հետ հավաքի է մասնակցում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբիշը ապրիլի 8-14-ը Բուխարեստում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը: Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո դա նրա առաջին խոշոր մրցաշարն է լինելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ձգտելու եմ մեդալով վերադառնալ: Ռիոյից հետո 3 տարի հիմնականում այս մրցաշրջանին եմ պատրաստվել»,- խոստովանել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ին մասնակցելու է նաեւ Ջուլֆալակյանի հիմնական հակառակորդ Ռոման Վլասովը, որին հաղթելու ցանկությունը շատ մեծ է:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սպորտային տարին նոր է սկսվում, նպատակս է վերելքով անցնել մինչեւ Տոկիո ընկած ճանապարհն ու ԱԱ-ի ժամանակ վարկանիշ նվաճել: Իմ առաջնային ու անփոփոխ նպատակը 4-րդ խաղերին մասնակցելն է»,- ընդգծել է մարզիկը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին