Փետրվար 17, 2026
90 դիտում

Սեյրան Նիկողոսյան. Տնային ԵԱ-ում բոլոր ձեւերում էլ մեդալներ եմ ակնկալում


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 27-ից մարտի 5-ն Երեւանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մեծահասակների ու երիտասարդների պայքարում Հայաստանը 26 հրաձիգ է ունենալու:


Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը նշել է, որ մեծաքանակ թիմը պայմանավորված է տնային մրցաշարով:

«Ավիատոմսերի հետ կապված ծախսերը մի քիչ կրճատվել են, դրա համար էլ առաջին անգամ Հայաստանը ԵԱ-ում 26 մարզիկով ու 4 մարզչով կներկայանա: Նախկինում երազում էի, որ 15-16 հոգանոց թիմ ունենանք, իսկ հիմա այսքան շատ ենք, ինչը մեծ պարծանք է ինձ համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզիչը:


Նիկողոսյանն ավելացրել է, որ հրաձիգները մարզվում են ամեն օր, շաբաթական միայն մեկ անգամ հանգստանում ու բավական ակտիվ կերպով են պատրաստվում ԵԱ-ին. «Բարձրակարգ պարապմունքներ ենք անցկացնում, արդյունքներն էլ բավական բարձր են: Ակնկալիքներ ունեմ, որ բոլոր ձեւերում էլ՝ ատրճանակ, հրացան ու վազող թիրախ, մեդալներ կունենանք: Մեր մարզիկները փորձառու են ու տանը հանդես գալու պատճառով լրացուցիչ լարվածություն չեն ունենա»:

Մեր ընտրանին