Առաջին անգամ Հայաստանն ընդունելու է հրաձգության Եվրոպայի առաջնությունը։
Փետրվարի 27-ից մարտի 5-ն այն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 40 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ։ Մեծաքանակ թիմով է ներկայացված լինելու տանտերերի ընտրանին՝ մեծահասակների ու երիտասարդների պայքարում ելույթ է ունենալու 26 հայ հրաձիգ։
Այսօր Հայաստանի թիմերը բաց մարզում են անցկացրել, որին ներկա է եղել նաեւ Mediamax Sport-ն ու ներկայացնում է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի արած լավագույն կադրերը։





















































