Փետրվար 16, 2026
91 դիտում

Երեւանյան Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 29 հրաձիգ կունենա


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 27-ից մարտի 5-ն առաջին անգամ Երեւանում կայանալու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականը մասնակցելու է մեծաքանակ թիմով՝ հանդես են գալու 26 հրաձիգներ։

Հրացան մրցաձեւում մասնակցելու են Հրաչիկ Բաբայանը, Արտյոմ Գրիգորյանը, Միհրան Գաբրիելյանը, ատրճանակում՝ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանն ու Գեւորգ Մելքոնյանը։

Շարժվող թիրախում ներկայացված են Հովհաննես Մարգարյանը, Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը, Տիգրան Մանուկյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը, Արուսյակ Գրիգորյանը, Մարի Ղազարյանն ու Մարիամ Մկրտչյանը։

Վազող թիրախում եւս 5-ական տղա ու աղջիկ էլ մասնակցելու է երիտասարդների պայքարին։

Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 40 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ։

Մեր ընտրանին