Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի ու Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Էլմիրա Կարապետյանը պատրաստվում է Երեւանում կայանալիք ԵԱ-ին:
Հրաձիգի խոսքով, իր մարզաձեւը շատ անկանխատեսելի է ու մինչեւ մեկնարկի օրը դժվար է կանխագուշակել, թե պայքարն ինչպես կընթանա:
«Ամեն ինչ անում եմ, որ մրցաշարի օրերին լավ մարզավիճակում լինեմ: Մի քանի շաբաթ առաջ Մյունխենում միջազգային մրցաշարի ենք մասնակցել, ապա վերադարձել ենք ու սկսել առաջնությանը պատրաստվել Երեւանում: Մարզվում եմ այնպես, որ մեդալ նվաճեմ»,- նշել է Կարապետյանը:
Նա խոստովանել է, որ բոլոր հրաձիգներն են երազել, որ երբեւէ Հայաստանում նման խոշոր միջազգային մրցաշար կայանա. «Այդքանով էմոցիաներս ավարտվում են ու պատրաստվում ԵԱ-ին ինչպես բոլոր սովորական մրցաշարերին»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարապետյանը սպասում է 2-րդ փոքրիկին ու խոստովանում, որ հիմա հղիությունն ավելի բարդ է ընթանում, սակայն դրա վրա չի կենտրոնանում ու շարունակում է կենտրոնացած պարապել:






















