Մայիս 27, 2024
169574 դիտում

Շամիլ Տարպիշեւին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում


Լուսանկարը` ՀՖԿՍՊԻ


Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի ազգային եւ Միջազգային Օլիմպիական կոմիտեների գործկոմների անդամ Շամիլ Տարպիշեւին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում։

Պատվավոր պրոֆեսորի դիպլոմը նրան հանձնել է ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

«Մեծ է Տարպիշեւի դերը թենիսի զարգացման գործում՝ խորհրդային, հետխորհրդային երկրներում եւ ողջ աշխարհում։ Նա այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Որպես Հայաստանի միակ մասնագիտական մարզական ԲՈւՀ ուրախ ենք, որ նա դարձավ նաեւ ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսոր։ Նոր սերունդը վաստակաշատ մասնագետից սովորելու շատ բան ունի»,– նշել է Խիթարյանը։


Ամռանը եւս Տարպիշեւն Երեւանում էր, նա ժամանել էր Ռուսաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Եվրոպայի մինչեւ 14 տարեկան տղաների եւ աղջիկների "Gold Gym Cup" վարկանիշային մրցաշարին:

Նա նշել էր, որ ցանկանում են վերականգնել մարզական հավաքները Ծաղկաձորում եւ համատեղ մարզումների համակարգը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին