5271 դիտում

Մարիա Գեւորգյան. Կոչ ենք անում Եվրոպային ու ահաբեկիչներին վայր դնել զենքերն ու խաղաղ բանակցել


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը դիմել է արտերկրում ապրող իր ընկերներին ու միջազգային հանրության պես «մտահոգություն» հայտնել Եվրոպայում մեծ թափ հավաքող ահաբեկչական գործողությունների առնչությամբ: Նրանք նույնն անում էին Արցախում ընթացող պատերազմի վերաբերյալ:

«Թանկագին ընկերներ, հույս ունեմ, որ ապահով եք: Մենք խորապես մտահոգված ենք իրավիճակով ու կոչ ենք անում հակամարտության 2 կողմերին`Եվրամիության քաղաքացիներին ու ահաբեկիչներին, վայր դնել զենքերն ու փորձել խաղաղ բանակցություններով լուծել խնդիրը: Պատերազմը սարսափելի է, դուք էլ գիտեք, բնակիչներն ու ահաբեկիչները խաղաղության մեջ ապրելու կարիք ունեն:

Մի քիչ տարօրինակ է հնչում, այդպե՞ս չէ: Բայց դա հենց այն է, ինչ հայերը լսում են վերջին գրողի տարած 1 ամսվա ընթացքում: Ամեն դեպքում, ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Սիրիայում ու Պակիստանում կան տղաներ, որոնք իսկապես ուրախ են Վիեննայում տեղի ունեցածի համար: Ու հայերն անհավասար պատերազմում հիմա պայքարում են այդ տղաների դեմ: Հայաստանը աջակցում է ձեզ:

Դուք գիտեք ինչ անել:

Օգնեք մեզ դադարեցնել միջազգային ահաբեկչությունը:

Պահանջեք հենք հիմա ճանաչել Արցախը»,-Facebook-ի իր էջում գրել է Գեւորգյանը:

Երեկոյան Վիեննայի կենտրոնում տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում, ոչ պաշտոնական տվյալներով կա 7 զոհ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին