Ապրիլ 26, 2024
6644 դիտում

Յուրա Մովսիսյանը նշել է, թե հայերն ու ադրբեջանցիները որքան տարբեր են սիրում իրենց հայրենիքները


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել, որում նշել է հայերի ու ադրբեջանցիների տարբերությունները:

«Ադրբեջանը փակել է օդանավակայնը՝ սահմանը, որպեսզի իր քաղաքացիները չփախչեն երկրից ու չխուսափեն առաջնագիծ գնալուց, մինչդեռ միեւնույն ժամանակ աշխարհի հայերը տոմսեր են գնում, որ վերադառնան Հայաստան ու պաշտպանեն իրենց հայրենիքը»,- Facebook-ում գրել է Մովսիսյանը:

 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։

 

Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։

 

Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին