Փետրվար 13, 2026
120 դիտում

Եղիշե Մելիքյան. Ազգերի Լիգայի մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ երեկոյան հայտնի դարձան Ազգերի Լիգայի 2026-27 խաղարկության խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները:


Հայաստանի ֆուտբոլի ընտրանին C լիգայի 2-րդ խմբում մրցելու է Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Լատվիայի կամ Ջիբրալթարի հավաքականների հետ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է վիճակահանության արդյունքներից ու ՀՖՖ-ի մամուլի ծառայությանը հետեւյալն է ասել.
 
«Պետք է լավ պատրաստվենք, այսօր ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, եւ մեր խմբում էլ բոլոր թիմերը վտանգավոր են: Առաջիկայում ընկերական խաղեր են, պետք է պատրաստվենք ու փորձենք անել առավելագույնը: Ֆուտբոլում կարեւորը վստահությունն է, որը մենք զգում ենք»:

Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Աբու Դաբիում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ: 3 օր անց էլ Երեւանում կմրցի Բելառուսի հավաքականի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին