Փետրվար 13, 2026
75 դիտում

Էդուարդ Սպերցյան. Մեր նպատակն Ազգերի Լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնել է


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն անհամբեր սպասում է պաշտոնական հանդիպումների մեկնարկին:


Իսկ դա տեղի է ունենալու միայն աշնանը, երբ Հայաստանի ընտրանին սեպտեմբերին կսկսի պայքարն Ազգերի Լիգայում:

Երեկոյան կայացած վիճակահանության արդյունքներով Հայաստանին բաժին են ընկել Մոնտենեգրոն, Կիպրոսը եւ Լատվիա-Ջիբրալթար զույգի հաղթողը:  

«Առաջիկայում ընկերական հանդիպումներ են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել։ Մեր նպատակը լավ պատրաստվելը եւ խմբում առաջին տեղը զբաղեցնել է։ Հետաքրքիր խաղեր են լինելու», - Սպերցյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին