Փետրվար 13, 2026
113 դիտում

2024-2025 թթ. ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանին տրամադրված գումարի չափը զգալիորեն ավելացել է


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Բրյուսելում կայացել է ՈՒԵՖԱ-ի 50-րդ Կոնգրեսը, որի ընթացքում ներկայացվել է կառույցի 2024-2025 թթ. ֆինանսական հաշվետվությունն ու երկրներին տրամադրված գումարների չափը:

Հայաստանն այս մրցաշրջանում ստացել է 12,077 մլն եվրո, նախորդ տարի այդ գումարը կազմել է 6 մլն 682 հազ. եվրո: 


HatTrick-ի շրջանակներում համերաշխության վճարներ են ստացել բոլոր եվրոպական անդամ ասոցիացիաները: 2024-2025-ի ֆինանսավորման հաշվետվության համաձայն՝ Եվրոպական ասոցիացիաներին հատկացված ընդհանուր գումարի չափը 708 մլն 701 հազար եվրո է, ինչը եւս նախորդ տարվա համեմատ ավելացել է:


Եվս 1 մլն 115 հազ. էլ Հայաստանի հավաքականը կստանա Ազգերի Լիգայի C լիգայում հանդես գալու համար:


«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում հանդես գալու համար վաստակել է 4 մլն եվրոյից ավել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին