2027 թվականին Երեւանում առաջին անգամ կայանալու է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել մրցաշարի կազմակերպման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Ներկայացվել են ոլորտային մասնագետների ներգրավմամբ կազմկոմիտեի ձեւավորման ընթացակարգերը, ինչպես նաեւ միջազգային ֆեդերացիայի սահմանած պահանջներին համապատասխան մրցումային մարզագործիքների ձեռքբերման գործընթացը։
Կարեւորվել է Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի համալրումը գույքով, ինչը հնարավորություն կտա ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան մրցումների անցկացում ու մարզիկների պատրաստվածություն։ Քննարկվել են նաեւ ԵԱ-ի հեռարձակմանն առնչվող հարցեր։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: