Օգոստոս 26, 2025
76 դիտում

Ազարյանի անվան դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026-ին


Լուսանկարը` primeminister.am


Կայացել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը: Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ:

Կառուցման համար Կառավարությունը հատկացրել է 6,9 միլիարդ դրամ։ Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային եւ տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը եւ ենթակառուցվածքների ձեւավորումը։ Մարզադահլիճը կունենա 532 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա։ Կառավարությունից տեղեկանում ենք, որ շինաշխատանքները պատրաստում են ավարտել 2026-ի նոյեմբերին։

Հենց այստեղ կկայանա 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին