Դեկտեմբեր 22, 2024
7437 դիտում

Կարապետյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա մրցաշարը


Լուսանկարը` cloudinary.com


Նախորդ շաբաթ ձյուդոյի Գրան պրիում Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) հասել էր մինչեւ եզրափակիչ, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել դուրս գալ տատամի ու նվաճել էր միայն արծաթե մեդալ:

Ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն ափսոսում է, որ Կարապետյանը չի կարող մասնակցել փետրվարի 7-8-ը Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարին:

«Դեռ հստակ չէ, թե երբ կբուժվի նրա ձեռքի վնասվածքը: Շատ ենք ցանկանում, որ գոնե կարողանա ելույթ ունենալ Դյուսելդորֆում փետրվարի 21-ին նախատեսված մրցմանը: Շատ կարեւոր է, որ Ֆերդինանդը լիովին վերականգնվի ու նոր վերադառնա մրցումներին»,-Դավթյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ը:

Այս պահին Կարապետյանը վարկանիշով զբաղեցնում է 26-րդ տեղը, իսկ Օլիմպիական ուղեգիր կստանան մինչեւ 25 հորիզոնականը զբաղեցրածները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին