Նոյեմբեր 24, 2024
exclusive
12369 դիտում

ԱՄՆ-ում Ազարյանին նվիրված մրցաշարին կմասնակցի Գագիկ Խաչիկյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Լոս Անջելեսում փետրվարի 12-14-ը կայանալիք Ալբերտ Ազարյանին նվիրված մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Գագիկ Խաչիկյանը:

Mediamax Sport-ին Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանն ասել է, որ մարմնարմազիկը հանդես է գալու ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Առաջին անգամն է, որ Հայաստանը մասնակցելու է այդ մրցաշարին:

Խաչիկյանն ԱՄՆ է մեկնելու փետրվարի 2-ին ու մինչեւ մրցաշարը մարզումներ է ունենալու Օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանի մարզադպրոցում:

Մրցաշարն արդեն 4 տարի է անցկացվում է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն ու մեծ քանակությամբ մասնակիցներ է ունենում: Այս տարի լեգենդար մարմնամարզիկը 91 տարեկան է դառնալու:

Հայաստանի հավաքականի մյուս անդամները Երեւանում պատրաստվում են փետրվարի 25-28-ին մեկնարկող Հայաստանի առաջնությանը: Դրանից հետո թիմն ուսումնամարզական հավաք է ունենալու Թբիլիսում, ապա մարտին 16-ին Դոհայում մասնակցելու է Աշխարհի Գավաթի խաղարկությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին