Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին դիմակայությունների վերջին խաղը։
«Նոա»-ն հյուրընկալվել է «Փյունիկ»-ին ու հաղթել 2։1 հաշվով։ «Նոա»-ին հաղթանակ են բերել Վալենտին Կոստակեի ու Հովհաննես Համբարձումյանի գոլերը։ «Փյունիկ»-ի միակ գոլի հեղինակը Խավի Մորենոն է, ով հստակ իրացրել է 11-մետրանոց հարվածը։
Ավելի վաղ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել էր «Շիրակ»-ին, «Ուրարտու»-ն՝ «Արարատ»-ին, իսկ «Սյունիք»-«Անդրանիկ» խաղում գրանցվել էր ոչ-ոքի։ Թիմերի պատասխան հանդիպումների անցկացման օրերը ՀՖՖ-ն դեռ չի հայտնել։




















