Հունիս 22, 2025
3557 դիտում

Արթուր Ավետիսյանն Ուսանողական խաղերի հաղթողն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Նեապոլում ընթացող ամառային Ուսանողական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Ունիվերսիադայի հաղթող է դարձել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը: Նա օղակների եզրափակչում վաստակել է 14.900 միավոր ու առաջին տեղը գրավել:

Որակավորման փուլում հայ մարմնամարզիկը 2-րդն էր եղել 14.750 միավորով:

Ուսանողական խաղեր Հայաստանը 14 մարզիկներով էր մեկնել, նրանք ներկայացված էին 7 մարզաձեւերում` հրաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, աթլետիկա, թաեքվոնդո, ձյուդո եւ ջրացատկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին