Հունիս 20, 2025
103 դիտում

«Շիրակ»-ը չի երկարաձգել Ռաֆայել Նազարյանի հետ պայմանագիրը


Լուսանկարը` FFA


«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է:

Ակումբը որոշել է չերկարաձգել այն ու դադարեցնել համագործակցությունը: 

«Շնորհակալություն ենք հայտնում Ռաֆայել Նազարյանին եւ նրա շտաբի անդամներ Էրիկ Նազարյանին ու Տիգրան Գեւորգյանին կատարած աշխատանքի համար: Մարզչական աշխատանքում ամենալավն ենք մաղթում»,- նշված է հայտարարության մեջ:

«Շիրակ»-ը Հայաստանի ավարտված առաջնությունում 35 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել: Նազարյանն ակումբը գլխավորել է 2024-ի հոկտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին