Երեկ երեկոյան «Ալաշկերտ»-ը տեղեկացրեց, որ Բագրատ Նավոյանից բացի ֆուտբոլային ակումբի համասեփականատեր է լինելու նաեւ ռուս գործարար Անտոն Զինգարեւիչը։
Վերջինս 2023-ից սկսել էր համագործակցել Չարենցավանի «Վան»-ի հետ։ Որպես ներդրող նա իր նախագծով միացել էր թիմին եւ հիմա որոշել է դադարեցնել համատեղ աշխատանքը։
Mediamax Sport-ի տեղեկություններով «Վան»-ը կշարունակի գործել ակումբի սեփականատեր Սերգեյ Ղուկասովի ղեկավարությամբ։ Քանի որ «Վան»-ի գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյանը, նրա շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական կորիզը տեղափոխվում է «Ալաշկերտ», ակումբը կսկսի նոր անձնակազմի հավաքագրումը։
«Ալաշկերտ»-ում փոփոխությունները մեծ են լինելու ու առաջիկայում ակումբն ավելի հստակ կհայտնի նորությունների մասին․ «Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ»,- հայտնում են թիմի մամուլի ծառայությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: