«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
Ըստ դրա՝ Անտոն Զինգարեւիչն ու ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր ու կհանդիսանան «Ալաշկերտ»-ի համասեփականատերեր։
Զինգարեւիչը 2023-ին էր սկսել համագործակցել «Վան»-ի հետ եւ Չարենցավանի թիմում սկսել էր ակտիվություն նկատվել։ Այժմ նշվում է, որ «նախորդ մրցաշրջանում «Վան»-ում սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտ»-ում։ «Վան»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտ»-ի գույները։ Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ»։
«Վան»-ը փաստորեն մնացել է առանց ֆուտբոլիստների ու մարզչի։ Թե ինչպիսի ապագա կունենա ակումբը, դեռ հայտնի չէ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: