Հուլիս 17, 2025
exclusive
3866 դիտում

Աղասյանն Աթենքի միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր


Լուսանկարը` Անձնական արխիվ


Լեւոն Աղասյանը մեդալ է նվաճել Աթենքում կայացած միջազգային մրցաշարում:

Եռացատկորդը 2-րդ արդյունքն է ցույց տվել International jumping meeting-ում: Նա ցատկել է 16.50 մ:

«Տարվա մեկնարկը վատ չստացվեց: Ավելի լավ կաշխատեմ հաջորդ մրցաշարի համար»,- Ինստագրամի իր էջում գրել է Աղասյանը:

Mediamax Sport-ին աթլետն ասել է, որ հաջորդ մրցմանն իր հարազատ Կապանում կմասնակցի` Մալոյանների հուշամրցաշարին, այն լինելու է վարկանշային: Հուլիսի 1-ին հանդես կգա Հայաստանի առաջնությունում, ապա Ունիվերսադայում, որը կայանալու է հուլիսի 3-14-ը Նապոլիում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին