Մայիս 18, 2024
3466 դիտում

«Ուրարտուն» պատրաստ է խաղալ եվրոպական գավաթներում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ուրարտուն» առաջին անգամ միջազգային մրցաշարում, որը կայացավ Երեւանում, գավաթ նվաճեց: ԵԱՏՄ-ի գավաթում «Ուրարտուն» տարավ երկու հաղթանակ ու կրեց մեկ պարտություն:

Թիմի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն ու ակումբի նախագահ Կարեն Գիլոյանն ամփոփել են արդյունքները:

Միքայել Պողոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Շատ լավ է, որ կարողացանք հաղթել: Սա ոչ միայն «Ուրարտուի», այլ ողջ Հայաստանի համար էր:

Վերջին խաղում մենք պետք է հաղթեինք 8 միավորի տարբերությամբ, որպեսզի առաջին տեղը գրավեինք: Ես տղաներին ասել էի, որ դահլիճ ենք մտնում -8 արդյունքով, ընդմիջմանն այն դարձավ 0:0, իսկ վերջում արդեն հաղթեցինք 20 միավորով:

Մրցաշարը շատ հետաքրքիր էր, այստեղի թիմերն ավելի արագ էին խաղում, բասկետբոլի մակարդակը շատ տարբերվում էր մեր Ա լիգայից: Կփորձենք այսպիսի խաղ ցույց տալ նաեւ Հայաստանում:

Կարեն Գիլոյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին խաղում պարտության պատճառ դարձան լարվածությունը, պատասխանատվության զգացումը, այն, որ պիտի անպայման հաղթել: Հետո տղաները գտան իրենց խաղը, ճիշտ մարտավարություն ընտրեցին, իսկ վերջին դիմակայությունում շլացուցիչ խաղ ցուցադրեցին:

Հյուրերը գոհ էին կազմակերպած աշխատանքից: Մասնակից երկրների դեսպանները մեծ հավանություն տվեցին այս գաղափարին եւ պատրաստ են հետագայում աջակցել:

Նպատակ ունենք այն միջազգային լիգա դարձնել, ինչպիսին Մերձբալթյան կամ էլ Ադրիատիկ լիգան է: Իհարկե, կարգով մի քիչ ցածր կլինի, բայց իրենք էլ են մի օր զրոյից սկսել:

Լիգայի ֆորմատը դեռ կքննարկենք, կհասկանանք մենք ինչի ենք ունակ: Բայց մի բան պարզ երեւաց, որ «Ուրարտուն» պատրաստ է խաղալ եվրոպական գավաթներում ու պայքարել ուժեղ մրցակիցների դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին