Հուլիս 17, 2025
5510 դիտում

Բուենոս Այրեսում ավարտվել են պատանեկան Օլիմպիական խաղերը


Լուսանկարը` insidethegames.bizbiz.com

Լուսանկարը` insidethegames.biz

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Բուենոս Այրեսում ավարտվել են ամառային պատանեկան 3-րդ Օլիմպիական խաղերը:

Փակման արարողությունը կարճ ու դիտարժան է եղել, այն տեւել է ընդամենը 45 րոպե: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է խաղերի ավարտի մասին ու օլիմպիական դրոշը փոխանցել Դաքարին, որտեղ էլ 4 տարի անց կայանալու են պատանեկան խաղերը:

Բախը խոստովանել է, որ Բուենոս Այրեսը ֆանտաստիկ Օլիմպիական խաղեր է կազմակերպել ու շնորհակալություն է հայտնել դրա համար:

«Շնորհակալ եմ բոլորիցդ լավ ելույթների, արդար խաղի ու ձեր ոգու համար: Նման հիանալի կազմակերպված աշխատանքից հետո համոզված եմ, որ Բուենոս Այրեսը կարող է անցկացնել նաեւ Օլիմպիական խաղեր»,- ասել է Բախը:

ՕԽ-ում հանդես են եկել Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Նրանցից 2-ը՝ ծանրորդ Կարեն Մարգարյանն ու ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը նվաճել են ոսկե ու բրոնզե մեդալներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին