Ապրիլ 23, 2024
6921 դիտում

Արթուր Բարսեղյանը դուրս է եկել պատանեկան ՕԽ-ի եզրափակիչ


Լուսանկարը` swimmingworldmagazine.com


Բուենոս Այրեսում շարունակում են ընթանալ պատանեկան ամառային Օլիմպիական խաղերը:

Լողի մրցումներում Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ ոճում դուրս է եկել եզրափակիչ:

Որակավորման փուլում նա ցույց է տվել 23.17 արդյունքն ու անցել կիսաեզրափակիչ: Այդ փուլում Բարսեղյանը բարելավել է ցուցանիշը՝ 22.69, ու կպայքարի մեդալների համար:

Ավելի վաղ Բարսեղյանի մարզիչ Արմինե Ավետիսյանը Mediamax Sport-ին ասել էր, որ իրենց առաջնային նպատակը եզրափակիչ փուլ դուրս գալն է. «Արթուրը 16 տարեկան է ու մրցակիցներից 2 տարով փոքր է, նրա համար շատ դժվար է լինելու: Եթե անգամ կիսաեզրափակչում հայտնվի, հաջող կհամարենք մասնակցությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին