Ապրիլ 24, 2024
5561 դիտում

ՄՕԿ-ը մերժել է 2026-ի խաղերն Էրզրումում անցկացնելու Թուրքիայի հայտը


Լուսանկարը` stltoday.com


Միջազգային Օլիմպիական կոմիտեն մերժել է Թուրքիայի հայտը: Այն հավակնում էր անցկացնել 2026 թվականի ձմեռային խաղերը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ մնացել է 3 թեկնածու՝ Սթոքհոլմը (Շվեդիա), Կալգարին (Կանադա) ու Միլանև եւ Կորտինե դ’Ամպեցցոն (Իտալիա):

Էրզրումն այդ ցանկից դուրս է մնացել, քանի որ հատուկ ստուգումների արդյունքում չի համապատասխանել անհրաժեշտ չափանիշներին: Մասնավորապես վատ վիճակում է եղել տրանսպորտը: 

Ավելի վաղ տարբեր պատճառներով հանվել են Սիոնի (Շվեյցարիա), Ինսբրուկի (Ավստրիա) ու Սապպորոյի (Ճապոնիա) թեկնածությունները:

2026-ի խաղերի մայրաքաղաքի անունը որոշվելու է 2019-ի սեպտեմբերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին