6209 դիտում

Երկու տարվա դադարից հետո Ջոկովիչը տոնել է առաջին խոշոր հաղթանակը


Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon

Լուսանկարը` wimbeldon


Շուրջ երկու տարվա դադարից հետո Նովակ Ջոկովիչն առաջին մրցանակն է շահել Մեծ Սաղավարտի մրցաշարերում:

Սերբ թենիսիստն Ուիմբլդոնի եզրափակչում 6:2, 6:2 եւ 7:6 հաշվով առավելության է հասել Քեվին Անդերսոնի նկատմամբ՝ այս մրցաշարում նվաճելով իր 4-րդ տիտղոսը: Հաջողությունների Ջոկովիչը հասել էր նաեւ 2011, 2014 եւ 2015 թվականներին:

«Երկար ժամանակ ես վնասվածք ունեի, չէի կարողանում լիարժեք մասնակցել մրցումներին: Վերջապես ստացվեց ու կրկին զգացի հաղթանակի համը: Նման վերադարձի ավելի լավ վայր, քան Ուիմբլդոնն է, չէր կարող լինել, սա շատ յուրահատուկ տեղ է»,-հաղթանակից հետո խոստովանել է նա:

Աշխարհի առաջին ռակետն այս հաղթանակից հետո անհամեմատ կբարելավի դիրքերն ու ATP աղյուսակում կլինի լավագույն տասնյակի մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին