Ապրիլ 23, 2024
5926 դիտում

Քոբի Բրայանտի ու ռուսական դոպինգի մասին պատմող ֆիլմի Օսկարները


Լուսանկարը` Twitter

Լուսանկարը` mrqe.com

Լուսանկարը` Twitter


Քոբի Բրայանտի մասին պատմող «Սիրելի բասկետբոլ» անիմացիոն ֆիլմն Օսկարի է արժանացել: Այս գիշեր Լոս Անջելսում կայացած Օսկարի 90-րդ արարողության ժամանակ արձանիկը ստացել են Բրայանտն ու ֆիլմի ռեժիսոր Գլեն Քինը:

«Սա ավելի հաճելի է, քան հաղթել NBA-ում: Անկեղծ եմ ասում»,- խոստովանել է 39-ամյա Բրայանտը:

Ֆիլմը 2015 թվականին կարիերան ավարտելուց առաջ Բրայանտի գրած բանաստեղծության անիմացիոն տարբերակն է: Իր հեռանալու մասին բասկետբոլիստը շատ գեղեցիկ է գրել ու սեր խոստովանել բասկետբոլին:


Իսկ ռուսական սպորտի դոպինգային սկանդալի մասին նկարահանված «Icarus»-ն Օսկար է ստացել Լավագույն դոկումենտալ ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմի ռեժիսորը բրիտանացի հեծանվորդ Բրայան Ֆոգելն է, իսկ գլխավոր հերոսը`Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին