Մայիս 04, 2024
5277 դիտում

Քոբի Բրայանտի «Սիրելի բասկետբոլ» ֆիլմն Օսկարի է ներկայացված


Լուսանկարը` go90.com


«Լեյքերսի» ու ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Քոբի Բրայանտի կարճամետրաժ անիմացիոն «Սիրելի բասկետբոլ» ֆիլմն Օսկարի է նոմինացված:

Ֆիլմը 2015 թվականին կարիերան ավարտելուց առաջ Բրայանտի գրած բանաստեղծության անիմացիոն տարբերակն է: Իր հեռանալու մասին բասկետբոլիստը շատ գեղեցիկ է գրել ու սեր խոստովանել բասկետբոլին:

«Իմ թանկագին բասկետբոլ, այն օրվանից, երբ ես հայրիկիս գուլպաների մեջ գնդակներ էի տեղադրում ու երեւակայական նետումներ անում, մի բան հասկացա, որ ես քեզ սիրում եմ: Այդ կիրքն այնքան մեծ էր, որ ես ամբողջությամբ տրվեցի քեզ: Ես նվիրեցի քեզ իմ սիրտը, իսկ փոխարենն ավելին ստացա: Այդ կիրքն այնքան ուժգին էր, որ ես ամբողջությամբ ինձ քեզ տվեցի՝ մտքերս, գիտակցությունս, մարմինս ու հոգիս»,- գրել էր Բրայանտը:


Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նկարիչ-մուլտիպլիկատոր Գլեն Քինը, որն աշխատել է Disney «Ջրահարսը», «Գեղեցկուհին եւ հրեշը» եւ «Ալլադին» մուլտֆիլմների վրա, ինչպես նաեւ Օսկարի 5-ակի դափնեկիր կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը: Ֆիլմի տեքստը կարդացել է անձամբ Բրայանտը:

Օսկարի հանձնման արարողությունը կայանալու է մարտի 4-ին Լոս Անջելեսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին