Հոկտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք միջազգային կիսամարաթոնին մասնակցելու է ավելի քան 3000 մարդ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր ու Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոբերտ Էմմիյանն ասել է, որ 40 տարի զբաղվել է աթլետիկոյով ու այսօր իր երազանքը կատարվել է:
«Հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, նրա եղբայրը՝ Դեսի քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը, Շարլ Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը ընդունել են իմ հրավերը եւ այս միջոցառմանը մասնակցելու համար գալու են Հայաստան: Մեր երկիր են ժամանելու նաեւ եվրոպական ֆեդերացիաների տարբեր նախագահներ ու փոխնախագահներ»,- ասել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը:
«Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը մեկնարկելու է ժամը 09:30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում: Ներառելու է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք ու 12-15 տարեկան դպրոցականների 2,5 կմ վազք:
Այն Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության եւ աթլետիկայի ֆեդերացիայի կողմից հավատարմագրված միակ միջազգային վազքարշավն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: