Մայիս 27, 2024
1516 դիտում

Մեկ կադրում. Ատլետիկայի լեգենդների պատմական նկարը Լոնդոն-2012-ում


Լուսանկարը` Reuters


Լոնդոնի Օլիմպիական խաղերի ատլետիկայի մրցումներում բավական տպավորիչ ու ռեկորդային ելույթներ են տեղի ունեցել:

Այստեղ հավաքված աստղերից փայլել են հատկապես երկուսը՝ Ուսեյն Բոլտն ու Մո Ֆարահը: Mediamax Sport«Մեկ կադրում» ներկայացնենք նրանց այս պատմական լուսանկարի պատմությունը:

Լուսանկարն արվել է 2012-ի օգոստոսի 11-ին, իսկ հեղինակը Reuters-ից Էդի Քեոգը: Այդ օրը Բոլտը չեմպիոն էր դարձել 4x100 մ փոխանցումավազքում, իսկ Ֆարահը՝ 5000 մ վազքում:

«Այսպես, ո՞վ է ուզում նկարել բոլոր մեդալակիրներին: Լռություն: Դա ատլետիկայի մրցումները նկարելու մեր խմբագրության վերջին հանդիպման ժամանակ հնչած հարցն էր: Ես աշխարհի լավագույն լուսանկարիչների հետ նույն սենյակում էի, երբ ընտրվածների թվում հնչեց նաեւ իմ անունը:

Ահա, ստադիոնում եմ, որտեղ Մո Ֆարահը ստանում է 5000 մ վազքի ոսկե մեդալը: Հանկարծ նրան է մոտենում Ուսեյն Բոլտը, ցույց տալիս, թե ինչպես է Ֆարահը տոնում հաղթանակը: Ֆարահը նրանից հետ չի մնում եւ ցույց է տալիս Բոլտի հայտնի ժեստը:

Ու ես աշխարհի երջանիկ մարդն եմ, քանի որ տեսնում եմ, որ Լոնդոնի խաղերի ամենախորհրդանշական ու պատմական կադրի հեղինակն եմ դառնում: Դա շատ գեղեցիկ պահ էր՝ երկու լեգենդ, Օլիմպիական շունչ, հարգանք միմյանց նկատմամբ: Այս ամենն արտացոլված է իմ ստացած լուսանկարում»,-ասել է լուսանկարի հեղինակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին