Հայ մարզիկները բացի մրցաշարերում հանդես գալուց ժամանակ են ունենում շփվել նաեւ պատանիների հետ, ովքեր հետո շարունակելու են իրենց գործը:
Այս անգամ «Մեկ կադրում» շարքում ներկայացնում ենք այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ արված լուսանկարը: Իսկ գլխավոր հերոսն այստեղ Յուրի Վարդանյանն է:
Լուսանկարն արվել է 1982 թվականին Գյումրիում: Ծանրորդ Յուրի Վարդանյանը բացի մարզումներից հաճախ է մասնակցել այս կամ այն սպորտային միջոցառումներին:
Նա շատ է ցանկացել, որպեսզի իր հարազատ քաղաքում երեխաները զբաղվեն տարբեր մարզաձեւերով ու վարեն առողջ ապրելակերպ: Նա մարզիկների ու երեխաների հետ մասնակցել է նոր կառուցվող սպորտային դահլիճի բացմանը:
Ապա Վարդանյանը պատանի վոլեյբոլիստների հետ փոքրիկ հանդիպում է անցկացրել՝ ցուցադրելով իր հմտությունները:
Պետք է նկատել, որ մինչ ծանրամարտի գնալը նա մարզվել է վոլեյբոլով: Պատմում են, որ մարզիկը խաղացել է երեխաների հետ ու խորհուրդ տվել նրանց միշտ զբաղվել սպորտով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: