ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ անչափ գեղեցիկ ու արդյունավետ ֆուտբոլ էր ցուցադրում: Մեր ընտրանին առաջին անգամ իր պատմության մեջ շատ մոտ էր եզրափակիչ փուլ դուրս գալուն:
Այդ ընտրական մրցաշարում հայ ֆուտբոլիստները մի քանի տպավորիչ հաղթանակներ գրանցեցին, որոնցից մեկն էլ 3:1 հաշվով Սլովակիայի նկատմամբ տոնեցին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» այս անգամ վերհիշելու ենք 2010 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպումը:
Մինչ այդ խաղը Հայաստանի ընտրանին 2 խաղերում ընդամենը 1 միավոր էր վաստակել: Սեփական հարկի տակ հայերը զիջել էին Իռլանդիային ու հյուրընկալվելիս բավականին դրամատիկ խաղում 2:2 հաշվով ավարտել Մակեդոնիայի հետ մրցավեճը:
Սլովակների դեմ հանդիպումը շատ գեղեցիկ ու գոլառատ ստացվեց: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը:
Հանդիպման 89-րդ րոպեին Մխիթարյանի հեռահար գեղեցիկ գոլով դրվեց հանդիպման վերջակետը:
«Սլովակիան մեզնից նման ֆուտբոլ չէր սպասում: Մենք իսկապես բարձրության վրա էինք »,-հանդիպումից հետո ասել էր Մխիթարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: