Ապրիլ 16, 2024
exclusive
4157 դիտում

Մեծ սպորտի ապագա աստղերը․ Մամիկոն Խաչատրյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանը վերջին տարիներին մարմնամարզությունում անընդհատ աճ է գրանցում ու ցանկացած մրցման ժամանակ ուրախություն պարգեւում երկրպագուներին։

Պատանիների ու երիտասարդների նոր սերունդը հետ չի մնում ավագներից՝ հաստատուն քայլերով ամրապնդելով իր տեղը միջազգային ասպարեզում։ Նրանցից է նաեւ երիտասարդների Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը, որին կբացահայտենք մեր «Մեծ սպորտի ապագա աստղերը» շարքում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզաձեւը՝ մարմնամարզություն

Սիրելի գործիքը՝ նժույգթափեր

Անձնական մարզիչը՝ Արտակ Այդինյան

Տարիքը՝ 16 տարեկան

Սովորում է՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի քոլեջում

Սիրած առարկա՝ հայոց պատմություն, հայոց լեզու եւ անգլերեն

Ազատ ժամանակ՝ սիրում է ընկերների հետ լինել կամ ֆիլմեր դիտել

Ֆիլմի նախընտրած ժանրը՝ պատմական  

Տիտղոսները՝ երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր

Նպատակը՝ ամբողջ կարիերայի ընթացքում բարձր պահել Հայաստանի պատիվն ու ինչքան հնարավոր է շատ հնչեցնել օրհներգը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դառնալով ԱԱ-ի մեդալակիր․ Աշխարհի առաջնությունում պայքարը դժվար ստացվեց, որովհետեւ շատ երկրների մարզիկներ էին մասնակցում եւ բոլորն էլ լավագույն եռյակում տեղ գտնելու հնարավորություն ունեին։ Աստծո հաջողությամբ այնպես ստացվեց, որ նժույգթափերում արծաթե մեդալակիր ես դարձա։ Մինչ ԱԱ-ն մարզիչների հետ շատ էինք չարչարվել, որպեսզի հասնեմ այս արդյունքին։

Բնականաբար, լարվածություն կար, բայց ելույթից առաջ փորձում էի ոչ մի բանի մասին չմտածել։ Կենտրոնացել էի վարժությունս գերազանց կատարելու մտքի վրա։ Մեր անցկացրած մարզումներն այդ մեկ րոպեի համար է ու պետք է կարողանանք մի կողմ դնել հուզմունքը եւ հստակ կատարել վարժությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նժույգթափերում Աշխարհի ոսկե մեդալակիրը Համլետ Մանուկյանն էր։ Մենք շատ լավ ընկերներ ենք ու միշտ աջակցում ենք իրար։ Ճիշտ է, առաջնությունների ժամանակ մրցակիցներ ենք, բայց երկուսս էլ ուրախանում ենք միմյանց հաջողություններով։ Մյուս կողմից էլ մարզումների ժամանակ մոտիվացնում ենք իրար, երբ ընկերդ ինչ-որ բան լավ է անում, դու էլ ես ձգտում ավելիին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմային պայքարը․ Աշխարհի առաջնությունում մենք նաեւ առաջին անգամ հանդես եկանք թիմային պայքարում։ Այն շատ ավելի բարդ է, քան անհատականը, որովհետեւ վերջնական արդյունքը միայն քեզնից չէ կախված։

Եթե ես վերջացնում եմ ելույթս, մեկ է, չեմ հանգստանում ու էլի լարված հետեւում եմ ընկերոջս, որովհետեւ նա էլ պետք է մինչեւ վերջ ճիշտ անի ամեն բան, որ թիմն ավելի բարձր հորիզոնական զբաղեցնի։ Միանշանակ, թիմային պայքարն ավելի լարված է։

Իհարկե, գիտենք, մեզնից յուրաքանչյուրի ուժեղ ու թույլ կողմերը։ Բնականաբար, տվյալ գործիքից ուժեղը պարտավորվում է ավելի շատ միավորներ վաստակել։ Այդպես մեկս մյուսին լրացրինք ու դրա շնորհիվ կարողացանք 4-րդ տեղը գրավել, ինչը վատ արդյունք չէ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկերներ նաեւ դահլիճից դուրս․ Այս ԱԱ-ն ցույց տվեց, որ կարող ենք թիմով ավելի լավ տեղեր գրավել, դրա համար մարզիչների հետ աշխատում ենք տարրերը բարդացնելու վրա։

Ես, Համլետը եւ Էրիկը միմյանց ճանաչում ենք շատ փոքր տարիքից, իրար հետ մարզվել ենք ու մեծացել։ Մենք ընկերներ ենք նաեւ սպորտից դուրս ու սիրում ենք իրար հետ ժամանակ անցկացնել։ Այն միտքը, որ մենք կարող ենք մոտ ապագայում լինել մեծահասակների թիմում, շատ պարտավորեցնում է։ Հասկանում ենք, որ պետք է ավելի շատ մարզվենք, աշխատենք՝ մեր խոսքը մեծահասակների պայքարում ասելու համար։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ մեր թիմից Էրիկ Բաղդասարյանն արդեն պատանիների մրցումներին չի կարող մասնակցել, մեզ կմիանա Ռոբերտ Գյուլումյանը եւ կշարունակենք պատրաստվելը թիմային պայքարին։

Առաջիկայում լինելու է Օլիմպիական փառատոնը, որտեղ ձգտելու ենք բարձր տեղեր գրավել ինչպես թիմային, այնպես էլ անհատական պայքարում։

Ձգտելով հաղթանակին․ Պետք է կարողանաս հաղթահարել մրցումային լարվածությունը, հակառակ դեպքում այն խանգարելու է վարժության ժամանակ։ Հիմնականում ես խոսում եմ ինքս ինձ հետ, մտքերս հավաքում ու կենտրոնանում եմ։ Մարզումների ժամանակ այնքան ենք կատարում վարժությունը, որ հետո մեխանիկորեն ստացվում է։ Պարզապես պետք է առավելագույնս ձիգ պահես քեզ, որ հանկարծ չընկնես գործիքի վրայից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե վստահություն չլինի եւ թեկուզ մի փոքր կասկածես ուժերիդ վրա, մեդալ նվաճել չի ստացվի։ Հարկավոր է հավատալ ուժերիդ ու ձգտել միայն հաղթանակի։

Մարզիչների դերը․ Մարզիչների դերն աննկարագրելի կարեւոր է, առանց նրանց ոչ մի հաջողության չենք կարող հասնել։ Առավոտից իրիկուն նրանք մեր կողքին են եւ ամեն ինչով աջակցում են, որ արդյունք ունենանք։

Ես ընկեր Արտակի հետ աշխատում եմ 5 տարեկանից։ Նրա հետ անընդհատ խոսում եմ, եթե ինչ-որ խնդիրներ են լինում, ասում եմ։ Միշտ պետք է կիսվել մարզչի հետ, որ ինքն էլ կարողանա ճիշտ որոշում տալ եւ օգտակար ու արդյունավետ կազմակերպել այդ օրը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք շատ խելացի ու հասկացող մարզիչներ ունենք,նրանք կարողանում են տարրերը ճիշտ բաշխել, ինչի շնորհիվ վարժությունը մաքուր ենք կատարում։

Իսկական թիմ լինելուն օգնում են նաեւ մեր մեծահասակները, որոնց հետ մարզվելը շատ է օգուտ տալիս։ Նրանք կիսվում են իրենց փորձով ու խորհուրդներ տալիս։ Մենք էլ ձգտում ենք իրենց պես նվաճումների հասնել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարձրակարգ դահլիճի բացակայությունը․ Իհարկե, մեր երկրում եղած մարզումային վատ պայմանները խանգարում են։ Վարժությունը զգույշ ենք կատարում, որ հանկարծ վնասվածք չստանանք։ Վերջերս շատ հավաքներ ենք անցկացնում Թբիլիսիում, այնտեղ միջազգային ստանդարտներին համապատասխանող դահլիճ կա, առանց վախենալու եւ ազատ կատարում ենք բոլոր էլեմենտները։ Այդպիսով կարողանում ենք ավելի կատարելագործվել։ Բացի այդ, երբ մտածում ես, որ քո ազգի պատիվն ես բարձր պահելու եւ գրանցած հաջողությունը միայն քոնը չի լինելու, մեր դահլիճի պայմաններն ընդհանրապես հաշվի չես առնում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուտքը դեպի մարմնամարզություն․ Ինձ ծնողներս են բերել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց։ Շատ ակտիվ եմ եղել, որոշել են տալ մարմնամարզության, որ էներգիաս սպառեմ։ Հիշում եմ, երբ եկա դահլիճ, բարձրացա վերեւ ու նայում էի պարապող երեխաներին։ Շատ էի ուզում նրանց պես վազել ու բատուտի վրա թռչել։ Ընդգրկվեցի Արտակ Այդինյանի խմբում, առաջինը նժույգթափերի վրա բարձրացա ու միանգամից սիրեցի։ Այն մինչ այսօր էլ իմ սիրելի գործիքն է, շատ եմ հավանում վարժությունները, որոնք կատարում եմ։ Չեմ կարող ասել ինչու է նժույգթափերը հայ մարմնամարզիկների մոտ լավ ստացվում, բայց ես այն շատ եմ սիրում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փորձի ձեռքբերումն ու անընդհատ նոր բան սովորելու ձգտումը․ Ժամանակի ընթացքում հասկացա, որ ավելի ու ավելի եմ սիրում մարմնամարզությունը, սկսեցի կատարելագործվել, բարդացնել վարժություններս, ամեն մի մարզման գնում էի նոր բան սովորելու համար։ Մարզումների ժամանակ շատ են լինում հիասթափություններ, որոնց նպաստում են վնասվածքը կամ նույնիսկ ինչ-որ բան չստացվելը։ Կարծում եմ, ամեն մի մարզիկ էլ ունենում է նման պահեր։ Չկոտրվելու հարցում մեծ դեր ունեն ծնողներս, ովքեր հանգստացնում են, բացատրում, համոզում, որ պետք է նորից մտնել դահլիճ ու մարզվել։ Շատ օգնում է նաեւ մարզիչը, որը միշտ գիտի ճիշտ խոսքեր գտնել ու վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ եկա մարզման, մի քանի ամիս անց 1-ին կարգի մրցման մասնակցեցի ու գրավեցի 3-րդ տեղը։ Հետո էլի մրցում եղավ, լավ եմ հիշում այդ օրը, որովհետեւ որոշել էի առաջին տեղը գրավել ու այդպես էլ եղավ։ Շատ էի ոգեւորվել ու հետո ավելի լավ էի պարապում։ Իսկ միջազգային մրցում առաջին անգամ մասնակցել եմ Քութայիսիում եւ նժույգթափերից գրավեցի առաջին տեղը։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ էր, լարվածությունը, պայքարը մեծ էր, առաջին անգամ էի տեսնում այլ երկրների ներկայացուցիչների։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանուն նպատակի անցնել բարդ ճանապարհով․ Տեսնում ու զգում եմ, որ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հնարավորություն ունեմ։ Ինչո՞ւ դա չօգտագործել ու ավելի առաջ չգնալ։ Ես ուզում եմ ինձ, մարզիչներիս, ընտանիքիս եւ ազգիս համար մի լավ բան անել, դրա համար էլ շարունակում եմ մարզվել ու հանդես գալ միջազգային հարթակներում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտում կամային լինելն ամենակարեւորն է։ Հենց կամքի շնորհիվ ես հաղթահարում հիասթափությունը, լարվածությունը, դժվարությունները, վնասվածքները։ Հաղթանակն ու պարտությունը քայլում են կողք կողքի, առանց մեկը մյուսի հնարավոր չէ։ Հաղթանակն ինձ տալիս է էլ ավելիին ձգտելու հնարավորություն, իսկ պարտությունը՝ հաջորդ անգամ սխալը չկրկնելու գիտակցում։ Դեպի հաղթանակ գնացող ճանապարհը բարդ է, չարչարանքներով լի, բայց արժե անցնել դրանց միջով, որպեսզի ունենաս քո երազած մեդալը։

Մամիկոն Խաչատրյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին